ՀՀ ԱԱԾ–ն մեկնաբանել է Արցախի Հանրապետության պաշտոնական կայքերի փակումը. ինչ են ասել
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Արցախի Հանրապետության պաշտոնական կայքերի փակումը` Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։Ավելի վաղ Yerevan.Today պարբերականը գրել էր, որ Արցախի խորհրդարանի, ԱԳՆ–ի, կառավարության, պաշտպանության բանակի կայքերը չեն գործում։ Արցախի տեղեկատվական շտաբից նրանց հայտնել էին, որ դրանք փակվել են 2024 թվականի փետրվարին ՀՀ ԱԱԾ–ի կողմից։
«ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ», – պատասխանել են ԱԱԾ–ից։
