Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկվում է նորերը

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նախատեսված է իրականացնել ծառատունկ։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկում է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։
Ծրագրի շրջանակում հատվել է շուրջ 500 ծառ, որոնց փոխարեն նախատեսվում է տնկվել է մոտ 4900 ծառ և 130 թուփ։ Տնկվելու են դեկորատիվ ծառատեսակներ՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ խնձոր, սալոր, տանձ։

492548196_1072081194954099_2432093994216255155_n.jpg (282 KB)

Ծառատունկ կատարվել է Անի համայնքի Գուսանագյուղ և Ջրափի բնակավայրերում՝ համայնքների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Այն հատվածներում, որտեղ տնկվել են ծառերը, համայնքի կողմից կառուցվել է կաթիլային ոռոգման համակարգ։

Տնկվել է շուրջ 2000 ծառ և թուփ։

493311499_1072081204954098_46686362991780527_n.jpg (267 KB)

Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը կարևորում է այս ծառատունկը՝ ընդգծելով, որ այն համայնքին նախևառաջ պարգևում է մաքուր օդ, կանաչ տարածք։

«Մենք ունենք հետազոտություն, ըստ որի՝ առաջիկա 10-15 տարիներին մեր համայնքում օդի ջերմաստիճանը միջինից բարձրանալու է մոտ 2 աստիճանով։ Ծառատունկն օգնելու է, որպեսզի մենք կարողանանք պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ։

Բացի այդ, կանաչ տարածքն իր հետ բերում է խոնավություն, և եթե կարողանանք այս տեմպերով յուրաքանչյուր տարի 3000-4000 ծառ վերականգնել, 10-15 տարի անց մեր համայնքում վարելահողերի բերքատվությունը կբարձրանա, բացի այդ, կկարողանանք պայքարել տաքացման դեմ»,- ասել է Հարություն Համբարյանը։

493043199_1072081198287432_3311264744305982906_n.jpg (314 KB)

Ախուրյան համայնքում ծառատունկ կկատարվի առաջիկա օրերին։

Մեկ տարվա ընթացքում ծառերի խնամքը կիրականացվի Տրանշ-3-ը կառուցող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից, որից հետո ծառերի խնամքը կհանձնվի համայնքներին։

You may also like...