Քանի անձ է դիմել անհուսալի վարկերի ծրագրի համար․ մանրամասներ
Անհուսալի վարկերի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի համար այս պահի դրությամբ բավարարվել է 3594 անձի դիմում։
Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ծրագրին սկսել են դիմել փետրվարի 1-ից, իսկ մարտի 20-ի դրությամբ վճարվել է 1896 քաղաքացու վարկի սպասարկման համար, հետո դիմել և վարկի սպասարկման հետվճար ստացել է 2968 անձ․
«Տարբերությունը հաջորդ ամսվա 20-ին կվճարվի, որովհետև ՊԵԿ համակարգով հարկերը հաշվարկվում են, և մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո»։
Ըստ նրա՝ դիմողներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց ծրագրի վերաբերյալ իրազեկվածությունը։
