Բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնեին․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները։

Այս մասին նա ասաց Կառավարության հերթական նիստում:

«Մենք նաև սրա մասին վկայող ապացույց ունենք. կանանց ներգրավվածության առումով տեխնոլոգիական ոլորտում աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենք, եթե ոչ՝ ամենաբարձրը։

Սա իմ ասած տեսական թեզի գործնական արտահայտումն է։

ՏՏ համակարգն այն եզակի տեղերից է, որ առանց կրթական մինիմումի հնարավոր չէ ներգրավվել և աշխատել»,- նկատեց նա:

Ըստ վարչապետի՝ կանանց ակտիվության զարգացումը նաև կարևոր է տնտեսության և աղքատության հաղթահարման համար․
«Այսօր բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այդ խնդիրը կա ամենուր, ներառյալ՝ Երևանում»։

You may also like...