Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր (տեսանյութ)
Զեղծարարները հիմնականում կեղծ գովազդներ են տարածում Ֆեյսբուք կամ Ինստագրամ սոցիալական ցանցերում, բայց երբեմն դրանք կարող են հանդիպել նաև Տելեգրամում կամ Վոթսափում։
Ինչի՞ են հանգեցնում այս գովազդները
Երբ մարդը հավատում ու գայթակղվում է, սեղմում հղման վրա, հայտնվում է մի կայքում, որը ամբողջությամբ նմանակում է բանկի կամ էլեկտրոնային դրամապանակի մուտքային էջը, որտեղ ձեզ առաջարկվում է մուտքագրել բոլոր անձնական տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառը։
Դրա արդյունքում զեղծարարները կարողանում են`
- մուտք ունենալ ձեր բոլոր հաշիվներին,
- կառավարել ֆինանսները,
- անգամ վարկ ձևակերպել ձեր անունով։
Ինչպե՞ս չխաբվել
Նախ, պետք է ուշադիր լինել այն էջին, որ տարածել է այդ գովազդը․ դրանք սովորաբար անտրամաբանական, անիրական անուններով կեղծ էջեր են։ Եթե ուշադիր չեք եղել ու արդեն բացել եք կայքը, ուշադիր կարդացեք կայքի հասցեն․ յուրաքանչյուր բանկ ունի իր իրական հասցեն, իսկ զեղծարարները այդ անուններին շատ մոտ անուններով են ստեղծում կայքերը՝ օրինակ ibdank.am՝ idbank.am-ի փոխարեն։ Եթե չեք հիշում ձեր բանկի հասցեն, ընդամենը գուգլում գրեք ձեր բանկի անունը և առաջինը կհայտնվի ձեր բանկի իրական կայքը։
Եվ հիշե՛ք՝ սոցիալական ցանցերում հենց այնպես ոչ մի շահում կամ դրամական պարգևատրման մասին խոստում իրական չէ։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
