Ստամբուլում երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ․ Էրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաննը առաջին անգամ հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո։

Երկրաշարժերի վերաբերյալ իր առաջին հայտարարության մեջ նախագահ Էրդողանը աջակցության խոսքեր է հղել Թուրքիայի քաղաքացիներին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր քաղաքացիներին եմ փոխանցում իմ մաղթանքներն արագ ապաքինման համար։
Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին», — ասել է Թուրքիայի առաջնորդը։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը եղել է 6.2 մագնիտուդ։

Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, զոհեր չկան։

You may also like...