Ստամբուլում երկրաշարժի հետևանքով մոտ 240 մարդ Է տուժել

Ստամբուլում երկրաշարժի հետևանքով տուժել է գրեթե 240 մարդ, հիմնականում՝ խուճապի պատճառով բարձրությունից ընկնելու հետևանքով, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։

Ստամբուլում երկրաշարժից հետո մեկ լքված շենք է փլուզվե , ևս 12-ի բնակիչ տարհանվել են՝ որպես նախազգուշական միջոց, ավելի վաղ հայտնել են Թուրքիայի ներքին գործերի և քաղաքաշինության նախարարները: Արձանագրվել է 127 հետցնցում։

You may also like...