ՔԿՀ-ներում մեծ է հոգեկան առոջության խնդիրներ ունեցող անձանց քանակը․ Ծովինար Թադևոսյան
«Ցանկացած գործի վերաբերյալ իրականացվում է քննություն, քննության արդյունքով կպարզվի իրականությունը»։
Նա անդրադարձավ նաև ՔԿՀ-ներում գրանցվող ինքնասպանության դեպքերին և շեշտեց, որ դա ծառայության համար էլ խնդրային իրավիճակ է.
«Շատ գործոններ կան, որոնք նպաստում են նման դեպքերի։ Քրեակատարողական հիմնարկում մեծ է հոգեկան առոջության խնդիրներ ունեցող անձանց քանակը։ Ունենք վիճակագրական տվյալները։
Բացի այդ՝ ՔԿՀ-ն ինքնին սթրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար, հոգեկան առողջության խնդիրները, մնացած հոգեբանական խնդիրներն ավելի սրվում են։ Այլ հարց է, թե ինչ խնդիրներ ունեն սրա հետ կապված։
Մեծ աշխատանք ենք տանում հոգեբանական աշխատանքը, անվտանգային գործոններն ակտիվացնելու ուղղությամբ։
Մեզ համար խնդրային իրավիճակ է, փորձում ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել, մեր խնդիրները լուծելով՝ փորձել այս դեպքերը կանխարգելել»։
