Մանրամասներ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից. ինչ ընգծումներ է արել ՌԴ նախագահի օգնականը
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Կրեմլում Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման մանրամասների մասին։
Ria.ru-ն հայտարարությունից հետևյալ ընդգծումներն է առանձնացրել.
- Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը կառուցողական և օգտակար էր և տևեց երեք ժամ
- կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը
- բանակցությունները հնարավորություն տվեցին ավելի մոտեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև այլ միջազգային հարցերի շուրջ:
- Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ընթանալ ամենաակտիվ ռեժիմով։
Հիշեցնենք՝ բանակցություններն ընթացել են ապրիլի 25-ի կեսօրին՝ Կրեմլում: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:
