Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը եզրափակչում են

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։

Ինչպես հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից, Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցել են եզրափակիչ փուլ։

Ավետիսյանը 14.466 միավորով գրավել է առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14.400 միավորով, երրորդ տեղում են:

You may also like...