Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ
Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին, բայց դրա համար ոչ մի վերջնաժամկետ սահմանված չէ:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Ուիթքոֆը լավ հանդիպում է անցկացրել Կրեմլում:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ հողային տարրերի համաձայնագիրը դեռ չի ստորագրվել:
«Ուկրաինան չի ստորագրել ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ շատ կարևոր համաձայնագրի վերջնական փաստաթղթերը։ Հուսով եմ՝ այն անմիջապես կստորագրվի, գրել է Թրամփը։
ՌԴ և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում։ Հաջողությունն առջևում է»,- նշել է նա։
