Ամբողջությամբ ավարտվել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ազատագրումը. Պուտինը շնորհավորել է ՌԴ ԶՈՒ-ին
ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի շրջանում գործողության ավարտի մասին։
«Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է, և հակառակորդի կրած հսկայական կորուստները, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի առավել մարտունակ, պատրաստված և զինված ուժերի, այդ թվում՝ արևմտյան տեխնիկայով, գրոհային ստորաբաժանումներն ու հատուկ ջոկատները, անկասկած, կարտացոլվեն մարտական շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Կուրսկի շրջանում գործողության ավարտը կհեշտացնի ռուսական բանակի հետագա գործողությունները ռազմաճակատի այլ հատվածներում և կմոտեցնի հակառակորդի լիակատար պարտությունը։
Երկրի ղեկավարը շնորհավորել է ՌԴ զինված ուժերի անձնակազմին և հրամանատարներին։
«Շնորհակալ եմ ձեր քաջության, հերոսության և մեր հայրենիքին և Ռուսաստանի ժողովրդին մատուցած ծառայության համար»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։
Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերը Կուրսկի մարզում սկսվել են 2024 թվականի օգոստոսի 6-ին, շրջանի վերջին բնակավայրը, որը ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերից, Գորնալն էր։
