Ստամբուլի քաղաքապետարանի ևս 47 աշխատակից է ձերբակալվել

Թուրքիայի իշխանությունները այսօր կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի ևս 47 պաշտոնյաների, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ձերբակալություններից առաջ՝ անցած ամիս բանտարկվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը:

Նրա ձերբակալությունը հանգեցրել էր բողոքի զանգվածային ցույցերի։

Այսօր ձերբակալվածների շարքում են քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը, Իմամօղլուի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև նրա օգնականի տիկինը։

Այս գործով արդեն կալանքի տակ է առնվազն 150 մարդ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում՝գործը համարելով շինծու քաղաքական պատվեր՝ հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրություններից առաջ։

You may also like...