Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կողմերը քննարկել են ուզբեկա-ադրբեջանական բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը:
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի նախագահի՝ անցյալ տարվա օգոստոսին Ուզբեկստան կատարած պետական այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման և տարածաշրջանային օրակարգի շուրջ:

Քննարկվել են նաև առաջիկա բազմակողմ միջոցառումները և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցությունը։

You may also like...