Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն:

252.jpg (692 KB)

Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

249.jpg (644 KB)

Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար պետական կառավարման համակարգի թվայնացումը առաջնահերթություն է: Երկրի ղեկավարը կարևորել է այդ ուղղությամբ էստոնական փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

250.jpg (892 KB)

e-Estonia Briefing կենտրոնի ղեկավարը համագործակցության և ունեցած փորձը հայ գործընկերներին փոխանցելու պատրաստակամություն է հայտնել:

251.jpg (900 KB)

You may also like...