Չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, դիզվառելիք, ծխախոտ. ինչ է հայտնաբերվել 1 շաբաթում
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերը՝ ըստ շաբաթվա պատկերի:
▪️ Բացահայտվել է չհայտարարագրված 1690 լիտր դիզելային վառելիքի տեղափոխման մի քանի դեպք
▪️ Հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք
▪️ Մաքսային հսկողությունից թաքցված 3960 տուփ ծխախոտի ներկրման փորձը կանխվել է
▪️ Հայտնաբերվել է չհայտարարագրված 3290 կգ շների համար նախատեսված կեր
5 դեպքով փորձել են ՀՀ ներկրել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ:
