Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ-ն հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։
Նախորդ տարին առանձնանում էր նաև վարչարարության արդյունավետության աճով, այդ թվում՝ թե՛ բացահայտված իրավախախտումների, թե՛ տուգանքների ծավալների տարեցտարի աճող ցուցանիշներով։ 2024 թվականի դրությամբ՝ նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք, ինչը աննախադեպ ցուցանիշ է Հանձնաժողովի ավելի քան 20-ամյա գործունեության համար։
Հաշվետվության մեջ առանձին բաժիններով ներկայացված են մրցակցության պաշտպանության ոլորտում 2024 թվականին իրականացված հիմնական աշխատանքները թվերով, առավել նշանակալից վարույթները, մրցակցային միջավայրի զարգացման միջոցառումները, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, հանձնաժողովի որոշումների վերաբերյալ դատական վճիռները, սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններն ու վարչարարությունը, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, 2025 թվականի առաջնահերթությունները և այլն:
Հաշվետվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/rN9Z8:
