Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը:

photo (1).jpg (371 KB)

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը եւ Գառնիկ Դանիելյանը:

Շվեդական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը Շվեդիայի Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:

photo (2).jpg (404 KB)

Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները:

Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

You may also like...