ԱԺ հայտարարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանը 2025 թվականի ապրիլի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանը 2025 թվականի ապրիլի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասվում  է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

107609912_2343559645939575_6882696435901278060_n.jpg (66 KB)

You may also like...