Անհրաժեշտ է խուսափել առճակատումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգնություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ և իր օգնությունն առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։
Այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն հայտնեց Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ և շեշտեց, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների»,- ասել է Դյուժարիկը լրագրողների հետ զրույցում:
Գուտերեշը դատապարտել է Ջամու և Քաշմիրի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
