Թբիլիսիի շուկայում հրդեհվել են մի շարք պահեստներ. հրդեհը մեկուսացվել է
Թբիլիսիի մետրոյի «Վոկզալնայա պլոշչադ» կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել, այրվել է մոտ 14,000 քմ տարածք, հայտնում է Sputnik Վրաստանը:
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, կրակը պատել է մրգերի, բանջարեղենի ու հագուստի պահեստավորման խանութներն ու պահեստները։
Տուժածներ չկան, հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։
