Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել. վարչապետը կատակեց

«Համոզված եմ՝ մեր երկրում տասնյակ հիմնարկներ կան, որտեղ տնօրենները վերջին 60 տարում այլ պետական պաշտոնյա տեսել են իրենց նշանակման օրը»։

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք իրենց գոյության մասին նույնիսկ չգիտենք, որ նման հիմնարկներ կան։

Պրոբլեմն էն է, որ հիմա էլ ուզում ենք ԱԱԾ-ով, ոստիկանությունով գտնենք այդ հիմնարկները, չենք կարողանում։

Էնպիսի խորը կոնսպիրացիա է, որ չենք կարողանում գտնել, իրենց բյուջետային տողերը գտնենք, որ ջնջենք այդ տողերը, չի ստացվում»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա կես կատակ է, բայց ընդամենը կե՛ս կատակ։

You may also like...