Սերգեյ Կիրիենկոն կզբաղվի Հայաստանում ՌԴ «փափուկ ուժի» առաջխաղացմամբ. Ведомости

Կրեմլի ներքաղաքական բլոկը սկսել է զբաղվել Հայաստանի հարցերով. ինչպես պարզել է Ведомости-ն,  ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և իր ենթակայության տակ գտնվող վարչությունների աշխատակիցների առջև դրվել են նոր հանձնարարություններ՝ կապված Հայաստանի հետ։

Այդ մասին Ведомости-ին հայտնել են չորս դաշնային պաշտոնյաներ և ՌԴ նախագահի վարչակազմի հետ համագործակցող երկու աղբյուր։

Հայաստանի հետ կապված գործառույթները նախկինում պատկանում էին նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին, սակայն այժմ այդ գործառույթներն անցել են Սերգեյ Կիրիենկոյի ենթակայության ներքաղաքական բլոկին։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Հայաստանի հետ կապված աշխատանքը ներկայիս փուլում Կրեմլի կողմից կիրականացվի տեղեկատվական դաշտում, ոչ թե ընտրական։

«Երկրի ղեկավարությունը գնալով ավելի է շեղվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից», — հայտարարել է զրուցակիցներից մեկը։

Ներկայումս Կրեմլում աշխատանքներ են տարվում Հայաստանի տեղեկատվական օրակարգի ուղղությամբ, հայտնել է Ведомости-ի մեկ այլ աղբյուր։ Նա հիշեցրել է, որ ՀՀ-ում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականին։ «Դրանցը մոտենալուն զուգահեռ կսահմանվեն նաև նոր առաջադրանքներ», — նշել է աղբյուրը։

Զրուցակիցների խոսքով՝ Հայաստանի վերաբերյալ առաջադրանքները վստահված են ՌԴ նախագահական վարչակազմի ներքաղաքական հարցերով վարչությանը (ղեկավար՝ Անդրեյ Յարին), սոցիալական գործընթացների մոնիտորինգի և վերլուծության վարչությանը (ղեկավար՝ Ալեքսանդր Խարիչև), ինչպես նաև հասարակական նախագծերի վարչությանը (ղեկավար՝ Սերգեյ Նովիկով)։

Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում  «փափուկ ուժ» կիրառել ռուսական շահերն առաջ տանելու համար, ասել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...