Կառավարությունում այսօր քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը:
Փոխվարչապետի ներկայացմամբ, մանկապարտեզների մասով ավարտված, շինարարության և մրցութային փուլում են գտնվում 386 մանկապարտեզներ, որոնք սպասարկելու են 37 000 երեխաների:
Արդեն առկա է 500 մանկապարտեզների հստակ պատկերը, թե դրանք ինչպես են շահագործման բերվելու 2026 թվականի ընթացքում: Արդեն իսկ ավարտված են աշխատանքները 204 նախադպրոցական հաստատություններում:
Նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերում հասանելիությունը կապահովվի կրթահամալիրների միջոցով, իսկ 162-ում բնակավայրում, որտեղ կրթահամալիրներ նախատեսված չեն, կկիրառվեն հետևյալ մոտեցումներից մեկը՝ մանկապարտեզ չունեցող և 50-ից ավելի սան ունեցող 14 բնակավայրերից 11-ում մանկապարտեզների կառուցումը մեկնարկել է, ևս 3-ում կմեկնարկի առաջիկայում, մինչև 50 երեխա ունեցող բնակավայրում ուսումնասիրվում են նախակրթարան հիմնելու և կլաստերներ ձևավորելու հնարավորությունները, մինչև 10 երեխա ունեցող բնակավայրերում դիտարկվում են այլընտրանքային մոդելները:
Վերը նշված բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ:
Հաջորդիվ քննարկվել են դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության և խիստ վերահսկողության տակ պահել աշխատանքների որակի և նախատեսված ժամանակացույցի պահպանման հետ կապված հարցերը:
