Բոլոր նախագահների մեջ ես պաշտպանում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց իդեալականն ու՞ր, նա ու՞ր. Միքայել Սրբազան

Երրորդ նախագահի հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին:

Այս իշխանության հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին:

Առաջինի հետ համեմատության մեջ պաշտպանում եմ երկրորդ նախագահին, բայց իդեալականի հետ համեմատության մեջ, իդեալականը ու՞ր, երկրորդ նախագահը ու՞ր:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ուրեմն չորսն էլ փաստորեն, օգտակար չեն եղել այս երկրին և այս պետությանը: Բայց ամենից քիչ վնաս, գոնե տերիտորիալ ամբողջականության, անվտանգության առումով եղել է երկրորդ նախագահի օրոք:

Այնպես չեղավ որ ես երկրորդ նախագահին պաշտպանում եմ մոլեռանդ պաշտպանողների պես: Այս ասելուց հետո շատերը իմ մտերիմներից ինձ հետ թշնամանալու են, որովհետև իրենց համար Ռոբերտ Քոչարյանը սարսափելի կերպար է։

Ինձ համար սարսափելի կերպար չի։

Ասում են մարտի մեկ, հոկտեմբերի 27: Ի՞նչ կապ ունի այդ մարդը հոկտեմբերի 27-ի, մարտի մեկի հետ: Եթե կապ ունի, ինքը բանտում պիտի լիներ, ինչո՞ւ բանտում չի։

Եթե բանտում եղել է, արդեն դուրս է եկել, ուրեմն արդեն մեղքը քավել է։

Շուկայում ամեի մի կանաչի ծախող համոզված է, որ հոկտեմբերի 27-ի և մարտի մեկի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, բայց դատարանը չի կարողանում ապացուցել»:

You may also like...