Ես չեմ ստորացրել Տիգրան Տեր–Մարգարյանին, մեղքս չեմ ընդունել․ Մեսրոպ Մանուկյան

Ինձ քննչական մարմինը ներգրավել է որպես մեղադրյալ, բայց ես չեմ ընդունել իմ մեղքը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր–Մարգարյանին, և քննչական մարմնին խնդրել եմ, որ եթե նա իրեն համարում է ստորացված՝ առերեսում լինի իմ և նրա միջև»,– ասել է Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ չի ընդունում ոչ մի մեղադրանք և ինքը չի ստորացրել Նոր Նորքի թաղապետին․ «Հրավիրում եմ ինձ հետ առերեսման»,– հավելել է ավագանու անդամը։

You may also like...