ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ (լուսանկարներ)

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։

Այս մասին հայտնում են դեսպանությունից:

494867806_1124131293074127_5307152136937546709_n.jpg (116 KB)

Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հարցեր։

Քննարկման առանցքում եղել է փոխշահավետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի ձևավորումն ու զարգացումը։

494618427_1124131213074135_3073118955642567333_n.jpg (109 KB)

Այցի շրջանակում դեսպան Կոպիրկինը եղել է նաև Տաշիր քաղաքում, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ բացված ռուսական կենտրոնի հանդիսավոր բացմանը։

494522748_1124131206407469_4787631986318504979_n.jpg (117 KB)

Այնուհետև դեսպանն այցելել է Տաշիրում գործող «Ամպեր Արմենիա» մալուխային գործարան և «Տաշիր կար» կարի ֆաբրիկա՝ տեղում ծանոթանալով արտադրական գործընթացներին։

494701061_1124131259740797_6701931655082804899_n.jpg (84 KB)

You may also like...