Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների «ձախողման» դեպքում։
Միջոցառումները կարող են համաձայնեցվել երկրորդական պատժամիջոցների օրինագծի հետ, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը: Այս մասին Բարրոն ասել է AFP-ին։
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք ուղեկցել ամերիկյան այս նախաձեռնությունը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և երեկ ես Լինդսի Գրեհեմի առաջ պարտավորվել եմ, որ մենք կփորձենք համակարգել այս երկու փաթեթները», — AFP-ին ասել է Ժան Նոել Բարրոն։
Փետրվարին ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր սահմանափակումները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանում Մոսկվայի դեմ, որպեսզի չխոչընդոտի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
