Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերն ընտրվեցին Գյումրու առաջին և երկրորդ փոխքաղաքապետ. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել

Ինչպես հայտնել ենք, Գյումրու ավագանին նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 2 փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ օրակարգային հարցերը:

Փոխքաղաքապետի երկու թեկնածուներն են Ավետիս Առաքելյանը, որ Ղուկասյանի փեսան է, և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերը, երկուսն էլ ընտրվեցին փոխքաղաքապետի պաշտոններում:

289.jpg (122 KB)

Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, ընտրվեց Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ: ՔՊ խմբակցությունը, որը կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների և տեղակալների թեկնածությանը, ձեռնպահ քվեարկեց փոխքաղաքապետների թեկնածությանը:

292.jpg (141 KB)

Առաքելյանը 17 կողմ ձայնով ընտրվեց:

Փեսայի ընտրվելուց հետո Ղուկասյանը հայտարարել է. «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է»:

288.jpg (161 KB)

Գագիկ Մանուկյանն էլ ընտրվեց քաղաքապետի 2-րդ տեղակալ:

ՔՊ խմբակցությունը այս դեպքում ևս ձեռնպահ քվեարկեց, և նա ընտրվեց 17 կողմ ձայնով:

You may also like...