Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից:

Ինչպես հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը:

Ծանրորդի ելույթը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքով (կարմիր ալիքով):

Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը:
Այս քաշայինների մրցելույթները կհեռարձակվեն Առաջին ալիքով:

494867748_1005108205096157_2033587475307535135_n.jpg (378 KB)

You may also like...