Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես․ Սիմոնյան
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերություններ են, ամեն ինչ պարզ է. դու արդեն իրենց հետ բարեկամ ես, և այդ հարցերը շատ հանգիստ կարելի է լուծել հեռախոսազանգով»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՌԴ-ից ՀՀ իշխանությունների նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են գալիս ամենաբարձր մակարդակով։
Բայց մենք պատրաստվում ենք ԱԳՆ նախարարի այցին ՌԴ, դաշնային խորհրդի ղեկավարի այցին։ Բա ինչի՞ են գալիս Հայաստան»,- ասել է նա։
Նա նշել է, թե կան խնդիրներ, և քաղաքական գործիչները պետք է ձգտեն դրանք լուծել. «Նեղանալ, դեմարշ անելը նույնպես իր տեղն ունի, բայց չես կարող երկրի մակարդակով կտրուկ ինչ-որ բաներ անել, ինչպես նաև՝ դու քո շահը պետք է հետապնդես»։
