Ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված արարողություն և պարգևատրում ՊՆ-ում (լուսանկարներ)

Մայիսի 5-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել:

266.jpg (303 KB)

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։

267.jpg (297 KB)268.jpg (267 KB)

«ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ, կարևորել ստորաբաժանման դերը զինված ուժերում կարգապահության, օրինականության և կարգուկանոնի պահպանման գործում:

269.jpg (195 KB)

Ռազմական ոստիկանության կազմավորման տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։

270.jpg (281 KB)271.jpg (234 KB)

Միջոցառման ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

272.jpg (375 KB)273.jpg (315 KB)

You may also like...