Իրանը անդրադարձել է Իսրայելի սպառնալիքներին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձել է Եմենի հութիների կողմից Իսրայելի վրա հարձակումներին և Իրանի կողմից նրանց աջակցությանը։

Այս մասին հաղորդում է Mehr-ը։

Նախարարությունն ընդգծել է, որ Եմենի աջակցությունը պաղեստինցիներին «անկախ որոշում է»։ 

«Իրանի կապը հութիների գործողություններին կեղծ հայտարարություն է, որը կոչված է թաքցնելու Իսրայելի վայրագությունները և արդարացնելու տարածաշրջանում հետագա ապակայունացումը», — եզրափակել է պաշտոնյան:
Հիշեցնենք, Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կարծում է, որ Իրանն է կանգնած Եմենի հութի ապստամբների՝ «Անսար Ալլահ» շարժման գործողությունների հետևում։
Այսօր նրանք ստոր հարձակում են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտ։ Մենք դա չենք հանդուրժի և շատ կոշտ հակաքայլեր կձեռնարկենք,- ասել էր նա։

You may also like...