«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով կկանոնակարգվի կառուցապատումը

Ազգային ժողովը հուլիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքները ներառվել են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ցանկում: Հստակեցվել են տեղական ինքնակառավարման և պետական մարմինների գործառույթները: Նաև ամրագրվել է, որ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը պետք է պարզաբանվեն հանրությանը, և պետք է ապահովվի հանրության մասնակցությունը ծրագրվող քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը:

 

You may also like...