Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնшսպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։

Այս մասին Petutyun.com-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինը ձերբակալվել էր:

You may also like...