ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն գործարկել են ծրագրեր, որոնք ուղղված են ՌԴ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստվելուն. Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են իրականացնում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի «Արևմուտքում վերածնվող նացիզմին» հաղթելու համար։

Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց «գրգռում և հովանավորում» են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։

«Այս թափ հավաքող աղմուկի ուղեկցությամբ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ծրագրեր են սկսել, որոնք ուղղված են հավաքական Արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստելուն»,- գրել է Շոյգուն «Ռոսիյսկայա գազետա»-ի հոդվածում։

Շոյգուն նշել է, որ այդ քայլերը, «գեբելսի քարոզչության լավագույն ավանդույթներով, արդարացված են ռուսաֆոբ կեղծիքներով»։

Նա հավելել է, որ «աննախադեպ» տնտեսական պատժամիջոցներ են մտցվում նաև ռուսաստանցիների շրջանում բողոքի տրամադրությունների սրման ակնկալիքով։

You may also like...