Աղավնաձորում գտնվող 37,5 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում ներկայացրել է #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունը:
«Դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 37 միլիոն 554 հազար դրամ»,- գրել է նա:
