Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ:

You may also like...