Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր:

Պուտինն ու Նեթանյահուն շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի հոբելյանի կապակցությամբ:

Ընդգծվել է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին ճշմարտությունը պաշտպանելու վճռականությունը, Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության գործում։

You may also like...