Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին։

«Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է:
Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն, իսկ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»,- ողջունելով համաժողովի մասնակցիներին՝ նշել է Գևորգ Պապոյանը:

495182067_1118688956967153_307895679909059007_n.jpg (108 KB)495786550_1118689183633797_6611299283106984738_n.jpg (49 KB)

Փոխգործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների թվում Գևորգ Պապոյանը, մասնավորապես, մատնանշել է արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։

495575193_1118688836967165_234316060782915077_n.jpg (173 KB)495485045_1118689333633782_1711770538433843417_n.jpg (131 KB)

Իր ելույթում նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ։

You may also like...