Շատ կարևոր հաղթանակ Գյումրիում. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ
Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Հնչեցին ամենատարբեր արդարացումները, «դե մենք իրավան չենք…» ոճի մեջ…
Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Գյումրիում մեր աշխատանքները լուսաբանող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին (առանձնահատուկ՝ Վահե Մակարյանին, ավագանու անդամներին և թեմայի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր անձանց:
Այսօրվա տեղական ժողովրդավարության փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը բոլորինս է:
Ասածս ուժի մեջ է. բոլորը պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար օրենքով սահմանված կարգով և խստությամբ»,-գրել է նա:
