Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ նորանոր ցուցմունքներ են գրվում. նոր տուժողներ են ի հայտ եկել

«Փաստինֆո». Բաքվում շարունակվում է բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական նիստը։

Այսօրվա նիստի ընթացքում «ցուցմունք է տվել» Սադիգ Բախշիև անունով քաղաքացի։

Նա հայտնել է, որ վիրավորվել է «հայկական զինված ուժերի մնացորդների կողմից արձակված դիպուկահար կրակոցի հետևանքով»։

Ուշագրավ է, որ ցանկության դեպքում Բաքուն ցանկացած իրավիճակ փորձում է ներկայացնել իր համար ցանկալի երանգներով. անհասկանալի է՝ ինչով է այսօրվա ցուցմունքն ապացուցում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը «դիպուկահար կրակոցին»։

You may also like...