Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև hակամարտnւթյnւնն արագ կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունն արագ կավարտվի:

Նա այս մասին ասել է Սպիտակ տանը՝ լրագրողների հարցերին ի պատասխան։

Թրամփը նաև խոստովանել է, որ հարվածների մեկնարկի մասին իմացել է հենց  ԶԼՄ-ների ներկայացուցիչներից:

«Շատ ցավալի է։ Մենք հենց նոր լսեցինք այդ մասին։ Մենք գիտեինք, որ ինչ-որ բան տեղի կունենա:

Նրանք միմյանց հետ կռվել են երկար ժամանակ, տասնամյակներ և նույնիսկ դարեր»,- հավելել է նա:

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։

Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամաբադը մեղադրվել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու մեջ, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:

You may also like...