Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին

Պակիստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին, հաղորդում է Պակիստանի ԱԳՆ-ն։

Համապատասխան դիմումը ԱԽ-ին ուղղվել է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցչի միջոցով։

«Պակիստանն իրեն իրավունք է վերապահում հնդկական ագրեսիային պատասխանել համապատասխան պահի, համապատասխան կարգով»,- ընդգծել են Պակիստանի ԱԳՆ-ից։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։

Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով: 2 կողմում կան տուժածներ և զոհեր:

Այս սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը Իսլամաբադին մեղադրել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու մեջ, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:

You may also like...