Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել պակիստանցի գործընկերոջ՝ Մոհամմեդ Իսհակ Դարի հետ և իր աջակցությունը հայտնել Պակիստանին՝ կապված վերջին իրադարձությունների հետ։

«Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը զանգահարել է Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարին՝ Թուրքիայի համերաշխությունը հայտնելու նրան՝ Հնդկաստանի սանձազերծած ագրեսիայի դեմ, որը խախտում է Պակիստանի ինքնիշխանությունը և սպանում խաղաղ, անմեղ բնակիչների»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Նախարարները պայմանավորվել են իրավիճակի զարգացման վերաբերյալ սերտ գործակցությունը շարունակել։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։ Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։

Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով: 2 կողմում կան տուժածներ և զոհեր:

Այս սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը Իսլամաբադին մեղադրել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու մեջ, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:

You may also like...