Ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող վերացնել սահմանամերձ գյուղերում կառուցվող տները․ վարչապետ
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի վերաբերյալ հարցին։
«Ժողովուրդը ինչին պետք է ուշադիր լինի, ուշադիր կլինի։ Հանրապետությունում 16 միլիոն ծրագրով 2 հազար տուն է կառուցում սահմանամերձ գյուղերում, ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող հիբրիդային պատերազմը այն տները վերացնել, 100 մանկապարտեզներ են կառուցվել, դպրոցներ են կառուցվում, բայց հիբրիդները չեն օգտվում մանկապարտեզներից, դպրոցներից»։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը միշտ հավատացել է քաղաքացու հետ երկխոսությանը, և չի հավատացել աղմուկին։
«Աղմուկը ուրիշ բան է, իրական բովանդակությունը ուրիշ բան։
Այնտեղ, որտեղ մենք սխալվել ենք, պետք է ընդունենք, որ սխալվել ենք, այնտեղ, որտեղ չենք սխալվել, մենք պետք է մեր սկզբունքների ու մեր ճշմարտության համար պայքարենք, և այդ պայքարի մեջ, ինչ պետք է քաղաքացին տեսնի, կտեսնի»
