Հայաստանում բնակելի տների մեծ մասը կառուցվել է առանց նախագծի. Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ Վայոց ձորի շատ բնակիչներ իրենց  տների կադաստրային վկայական չունեն, գույքահարկ չեն մուծում, կարգավիճակ էլ չունեն, և այդ տները կառուցվել են մինչև ՀՀ անկախացումը:

«Շատ մանրամասն չեմ կարողանալու պատասխանեմ այդ հարցին, բայց գիտեմ, որ դրանով շատ   ակտիվ զբաղվում է Կադաստրի կոմիտեն: Հողամասային պարագծերի ճշգրտումը շատ մեծ խնդիր է:

Հայաստանում բնակելի տների մեծ մասը կառուցվել է առանց նախագծի»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

You may also like...