Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

ԵԿՄ անդամները, քաղաքական գործիչները և միության նախագահ Սասուն Միքայելյանն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այցի ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող կրակոցներին՝ Միքայելյանը նկատեց. «Երկրապահները մեծ թվաքանակով տարբեր ուղղություններով կանգնած են»:

Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ ԵԿՄ նախագահն ասաց. «Եթե ամեն մի հետևից խոսացողի ուշադրություն դարձնեմ, իմ գործը չեմ կարողանա անել:

Այսօր այդ խոսացողները չգիտեն, թե արևը որտեղից է դուրս գալիս, որտեղից՝ մտնում, իսկ Երկրապահը կանգնած է իր տեղում։

Հետագայում ժողովուրդը կհասկանա, թե ինչ է արել ԵԿՄ-ն պետական սահմանների պաշտպանության համար»:

You may also like...