Մոսկվայում կայացել է Պուտինի և Ծինփինի պաշտոնական հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինը մտքերի առարկայական փոխանակում են անցկացրել նեղ ձևաչափով բանակցությունների ընթացքում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստ»-ին։
Նշվում է, որ կողմերը նախանշել են հետագա աշխատանքի ծրագրերը։
«Ավելի վաղ մենք պարզապես նեղ ձևաչափով մտքերի խոր և շատ բովանդակալից փոխանակում ենք անցկացրել ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հիմնական ոլորտների վերաբերյալ:
Մենք նախանշել ենք ապագայում հետագա համատեղ աշխատանքի պլանները»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ղեկավարները բանակցություններ են վարել նաև ընդլայնված կազմով։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։
Սի Ծինփինը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել մայիսի 7-ին և Մոսկվայում կմնա մինչև մայիսի 10-ը։
Մայիսի 8-ին Կրեմլում նախագահների բանակցությունների քննարկման հիմնական թեմաներն են եղել աշխարհում տիրող իրավիճակը և ռուս-չինական հարաբերությունների զարգացումը։
