ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների վտանգի մասին
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում՝ East Point, Galleria Tbilisi և Tbilisi Mall-ում, ռումբի սպառնալիքների մասին:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ), ի պատասխան, հայտարարել է, որ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են «հերթական կեղծ հաղորդման վրա»:
«Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հարգել անվտանգության ծառայությունների գործունեությունը, դրսևորել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց»,- ընդգծել է Պետական անվտանգության ծառայությունը։
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար զգուշացնում են հնարավոր սպառնալիքների մասին։ Բացի այդ՝ Միացյալ Նահանգները համապատասխան հետախուզություն է փոխանակում այլ երկրների հետ:
